հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վրաստանն Ադրբեջանին չի վաճառելու Հայաստան եկող գազատարը. վարչապետ

Վրաստանն Ադրբեջանին չի վաճառելու Հայաստան եկող գազատարը. վարչապետ

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս նշել է, որ Վրաստանը չի ծրագրում վաճառել իր տարածքով անցնող և Հայաստանին գազ մատակարարող գազատարի հատվածը:
Պատասխանելով լրագրողի` Ադրբեջանի կողմից գազատարի հնարավոր գնման մասին զրույցներին` Վրաստանի վարչապետը նշել է, որ այդ հարցը մի քանի անգամ արդեն հնչեցվել է։

«Ես ցանկանում եմ ասել, որ Վրաստանի կառավարությունն ապագայում չի վաճառելու վերահսկիչ փաթեթը։ Կան այդպիսի ռազմավարական օբյեկտներ, և դրանց կառավարումը վրացական կառավարությունը ապագայում շարունակելու է»,- ասել է Գիլաուրին։