Home / Հայաստան / ՀՀ վարչապետի «ախրանան» չէր ցանկանում կանոններին ենթարկվել

ՀՀ վարչապետի «ախրանան» չէր ցանկանում կանոններին ենթարկվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Աբովյան քաղաքում մասնակցել է «Արփիմեդ» դեղագործական ընկերության ստերիլ հոսքագծերի նորաստեղծ արտադրամասերի բացման արարողությանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բոլորը մասնակցել են միայն համապատասխան արտահագուստ հագնելուց հետո: Սակայն վարչապետի «ախրանան» ընդվզել է այս կարգի դեմ: Երբ աշխատակիցներն զգուշացրել են, որ առանց արտահագուստի ներս մտնել չի կարելի, Սարգսյանի պահապանները հակադարձել են, թե իրենց ամեն ինչ կարելի է, հրաժարվելով հագնել այն, ինչը հնազանդորեն կրել է նույնիսկ իրենց շեֆը: Չնայած դիմադրությանը, տղերքին կարողացել են ի վերջո «կոտրել», և նրանք արտադրամաս մուտք են գործել կարգի համաձայն: