Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Թուրքիայի կառավարությունը ստիպված կլինի երկրում ապրող ազգային փոքրամասնություններից ժամանակին տարբեր պատճառներով առգրավված շինությունները վերադարձնել նախկին սեփականատերերին: Այս որոշումով հայկական Սուրբ Փրկիչ Հիվանդանոցը պետք է վերադարձվի հայկական հիմնադրամին:
Անցյալ տարի ազգային փոքրամասնությունները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան էին դիմել 410 շինությունների հարցով, որոնցից 96 դեպքերում հայցերը բավարարվել են: