Երեկ երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի արևելյան հատվածում սպանվել է ծագումով հայ երիտասարդ, ով Մոսկվայի համալսարաններից մեկի ուսանողն էր:
Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են իրավապահ մարմինները, տեղի ժամանակով երեկոյան ժամը 19:20-ին Ստառի Գայ փողոցում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դին` դանակի բազամաթիվ հարվածներով:
Սպանված երիտասարդը 5-րդ կուրսի ուսանող է եղել, և ժամանակավորապես բնակվելիս է եղել հենց այդ փողոցում: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: