Fast Company ամսագիրը հրապարակել է 2011 թվականի աշխարհի 50 ամենանորարարական ընկերությունների ցուցակը:
Ըստ ամսագրի` նորարարական ընկերությունների մեջ առաջատարներն են Apple համակարգչային տեխնիկա արտադրողը, Twitter և Facebook սոցիալական կայքերը: Այս ցուցակում Google որոնողական կայքը զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ Yandex ռուսական որոնողական կայքը` 26-րդը:
Ի դեպ, Yandex-ն առաջին անգամ է հայտնվում նորարարական ընկերությունների շարքում` հետևում թողնելով այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Samsung-ն ու Microsoft-ը: