Միջազգային հանրությունը սկսում է հասկանալ, որ անիմաստ է ֆինանսապես և տնտեսապես միջոցներ տրամադրել քրեաօլիգարխիկ ռեժիմին, որը նպաստում է նրանց հարստացմանը: Այս մասին այսօրվա հանրահավաքին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Արդյո՞ք ժողովրդավարական հեղափոխությունը հնարավոր է անել թավշյա ձևով: Մենք համոզված ենք, որ հնարավոր է: Մենք կարող ենք ստեղծել այնպիսի համաժողովրդական ընդվզում, որ հավաքվեն 100 հազարավոր մարդիկ և դրանից հողը կայրվի այս իշխանությունների ոտքերի տակ», – ասել է Զուրաբյանը:
Նրա խոսքով` եթե առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում ռեժիմը չշարժվի իրենց հայտարարած ուղղությամբ, ապա կկրկնվեն Եգիպտոսի դեպքերը: