Home / Հայաստան / Հայերը ստամոքսի համար լքում են հայրենիքը, բայց սոցիալական բունտի ունակ չեն

Հայերը ստամոքսի համար լքում են հայրենիքը, բայց սոցիալական բունտի ունակ չեն

Հայ ժողովուրդը բարոյական, գաղափարական խնդիրների համար կռիվ կտա, բայց ոչ ստամոքսի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` խոսելով Հայաստանում սոցիալական բունտի հնարավորության մասին:

«Հայ ժողովուրդը, սոցիալական բունտի, բարեբախտաբար, ընդունակ չէ: Հայերը կարող են ստամոքսի համար հայրենիքը լքել, բայց, բարեբախտաբար, կռիվ չեն տա ստամոքսի համար», – ասել է Հայրիկյանը:

«Հեղափոխություն նշանակում է մարդ սպանել: Հեղափոխությամբ չես կշտացնելու մարդկանց: Հեղափոխությամբ իշխանության են գալիս ավազակները», – կարծիք է հայտնել ԱԻՄ նախագահը` նշելով, որ այլ բան է, երբ ժողովուրդն ինքնակազմակերպվում և դուրս է գալիս փողոց:

Այս առնչությամբ բանախոսը հիշել է մարտի մեկի իրադարձությունները` համոզմունք հայտնելով, որ «մարտի մեկին Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր երեք ժամ առաջ ասել մարդկանց` գնացեք տուն, եթե գիտեր, որ չի գալու»: