Home / Հայաստան / Հայ-թուրքական հարաբերությունները նման լարված իրավիճակում երբեք չեն եղել. կարծիք

Հայ-թուրքական հարաբերությունները նման լարված իրավիճակում երբեք չեն եղել. կարծիք

Այսօր չկա այն բանակցված փաստաթուղթը, որի շուրջ կողմերը համաձայն են շարունակել բանակցությունները: Այս մասին civilitas.am կայքում երեկ հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ես լուրջ մտահոգություն ունեմ, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ մեծ ջանքերով, տարիների բանակցային գործընթացի արդյունքում հաջողվեց ամրագրել բանակցվող փաստաթղթում, այսօր մենք կարող ենք կորցնել», – նշել է Օսկանյանը:

Նրա խոսքով` քսան տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները նույնպես նման փակուղում և նման լարված իրավիճակում չեն եղել, ինչպես այսօր են` հայ-թուրքական չհաշվարկված գործընթացից հետո:

«Այս ամենը վրդովեցուցիչ է թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ միջազգային հանրության համար: Ավելին, այս անորոշությունը սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Իշխանությունները, իրենց հերթին, թույլ չերևալու նպատակով խոսում և գործում են այնպես, կարծես, ամեն ինչ կարգին է, ինչն իր հերթին ավելացնում է հասարակության հուսալքությունը և աշխատում է թե՛ ժողովրդի, թե՛ պետության դեմ»: