Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 19-ին նախատեսված համերգը, որի ժամանակ պետք է ելույթ ունենար հայտնի երգչուհի Սառա Քոնորը, հետաձգվել է մինչև մարտի 8: Հետաձգման պատճառը տեխնիկական է: Երգչուհին այնպիսի տեխնիկական միջոցներ է պահանջել, որոնք Հայաստանը չի կարող տրամադրել:
Կազմակերպիչների հաղորդմամբ` տեխնիկական պահանջները կատարելու համար տարվում են համապատասխան աշխատանքներ. տեխնիկան Հայաստան կբերվի այլ երկրից: