Փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում 22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մահվան առնչությամբ 3 հոգի ձերբակալվել է:
«Ազատություն» ռադիոկայանին այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից:
Ենթասպա Ենգիբարյանն ու կրտսեր սերժանտ Կարապետյանը կասկածվում են իշխանությունը չարաշահելու, պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ` Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Մեղադրանքը հաստատվելու դեքում առավելագույն պատիժը երկուսից հինգ տարվա ազատազրկումն է:
Շարքային Ռոբերտ Բադալյանը կասկածվում է նրանց այդ արարքներին դրդելու, ինչպես նաև զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ, որի համար նախատեսված առավելագույն պատժաչափը երկու տարվա ազատազրկումն է:
Թորգոմ Սարուխանյանը մահացել էր հրազենից: Բանակ էր զորակոչվել Գյումրիից, այս տարվա աշնանը պետք է ավարտեր զինծառայությունը: