Home / Հայաստան / Վթարվել է Վանաձորը սնուցող ջրատար խողովակը

Վթարվել է Վանաձորը սնուցող ջրատար խողովակը

Փետրվարի 17-ին ժամը 20.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ վթարվել է Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին հարակից  «Նովոսելցեվո» ջրատար խողովակը, հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր մեկնած մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վթարվել է 1000 մմ տրամաչափի «Նովոսելցեվո» ջրատարը, որը սնուցում է Վանաձոր քաղաքի 60%-ը և հարակից 13 գյուղերը: Վթարի հետևանքով ավտոճանապարհը լցվել է խճաքարերով և  դարձել  դժվարանցանելի:

«Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների կողմից դադարեցվել է ջրամատակարարումը և մինչ ժամը 22.30-ը կատարվել են վթարա-վերականգնողական և ճանապարհի մաքրման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարության հաղորդմամբ, աշխատանքները պետք է վերսկսվեն փետրվարի 18-ի առավոտյան: