Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով Կալիֆոռնիայում վնասազերծված «Armenian Power» ավազակախմբին, ասել է. «Նույնիսկ ամերիկյան հատուկ ծառայություններն են նշում, թե այդ խմբի ղեկավարները նրանք են, ովքեր ԱՄՆ են ժամանել 1980-90-ականներին: Նրանք բոլորը բարձրագույն կրթություն ունեն և շատ պատրաստված մարդիկ են, որոնք այնպիսի~ բաներ են հորինել, այնպիսի~ մեքենայություններ են արել, որ ահավոր մեծ արձագանք կա»:
Հովսեփյանի խոսքով` «նրանց հետևում կանգնած են մարդիկ, ովքեր Հայաստանի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներն են: Այդ խմբերին նրանք են ղեկավարում»: