Շաբաթ գիշեր Պերուի մայրաքաղաք Լիմայի ֆուտբոլային մարզադաշտերից մեկում փլվել է տրիբունան: 117 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Մայրաքաղաքի հրշեջ անվտանգության ծառայության ղեկավար Ալֆոնսո Պանիսոն հաղորդել է, որ միջադեպի արդյունքում մահացածներ չկան: Տուժածներից 12 հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հրշեջների տվյալներով, մետաղական կառույցի փլվելու ժամանակ տրիբունայում մոտ 500 հոգի է եղել: Նրանք սպասում էին երիտասարդական թիմերի հանդիպման մեկնարկին: