Մոսկվայի սրճարաններից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ դանակահարվել է: Միջադեպը տեղի է ունեցել «Հունական սրահ» սրճարանում: Սրճարանում ադրբեջանցիների մի քանի խմբեր են եղել: Տղամարդկանց միջև վիճաբանություն է ծագել, որը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի: Ծեծկռտուքի ընթացքում տղամարդկանցից մեկը դանակ է գործի դրել:
Արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ, ով դանակի հարված է ստացել որովայնի շրջանում: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: