Մոտ 1900 մարդ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և նրա հարսնացու Քեյթ Միդլթոնի հարսանեկան հանդեսի մասնակցության հրավեր կստանա: Հարսանեկան հանդիսությունը նախատեսվում է անցկացնել 2011 թվականի ապրիլի 29-ին, հաղորդում է AFP-ն:
Հրավիրվածների կեսից ավելին թագավորական ընտանիքի անդամներ են և հարսնացուի հարազատները, ինչպես նաև զույգի ընկերները: Հյուրերի մյուս մասը կազմում են հայտնի բրիտանացի քաղաքական գործիչները, տարբեր երկրների առաջնորդները, դիվանագետները և հռչակավոր մարդիկ:
Միևնույն ժամանակ, Բուքինհեմյան պալատում կազմակերպվող ընդունելությանը կմասնակցեն հարսանիքի ոչ բոլորը հյուրերը: Գործակալության տվյալների համաձայն, Թագուհի Եղիսաբեթ երկրորդի անունից կազմակերպված ընթրիքին հրավիրվել է մոտ 600 մարդ, իսկ փեսացուի հայր` արքայազն Չարլզի ընթրիքին ներկա կգտնվի 300 մարդ: