Home / Հայաստան / Բեռլուսկոնին Նաոմի Քեմփբելից վերջինիս հեռախոսահամարն է խնդրել

Բեռլուսկոնին Նաոմի Քեմփբելից վերջինիս հեռախոսահամարն է խնդրել

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին անցյալ տարի խնդրել է Նաոմի Քեմփբելին տալ հեռախոսահամարը: Այս մասին The Daily Mail պարբերականի հետ զրույցում պատմել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կին  Սարա Բրաունը, ով այդ միջադեպին վկա է եղել:

Միջադեպը տեղի է ունեցել  2009 թվականի ապրիլին Լոնդոնում կայացած «Մեծ քսանի» գագաթաժողովի շրջանակներում անցկացված ընթրիքի ժամանակ: Այն բանից հետո, երբ Սարա Բրաունը «բռնացրել» է Բեռլուսկոնիին, խոհանոց է կանչել իր ընկերուհիներ «Հարի Փոթեր»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգին և հաղորդավարուհի Էմմի Ֆրոյդին` քննարկելու միջադեպը: Նրա խոսքով` իրենք միասին ծիծաղել են տեղի ունեցածի վրա:

Սարա Բրաունը The Daily Mail-ի հետ զրույց է ունեցել իր նոր`«Սև դռան հետևում» գրքի գովազդի համար: Գիրքը լույս կտեսնի մարտի 3-ին:

Հիշեցնենք, որ Բեռլուսկոնիին կասկածում են անչափահաս աղջիկների հետ սեռական կապերի մեջ: Վերջերս Միլանի դատարանը որոշում է կայացրել դեպքի առնչությամբ դատական վարույթ սկսել: Առաջին նիստը նշանակված է ապրիլի 6-ին: