«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքել է իրենց կուսակցության` «Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտ» լինելու մասին խոսակցությունները:
Պատասխանելով Epress.am-ի հարցին, թե ինչպես ինքը կմեկնաբանի ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի խորհուրդը ԲՀԿ-ին` իրեն տարանջատել Ռոբերտ Քոչարյանից, Գալստյանն ասել է. «Ես բացառապես չեմ մեկնաբանելու այդ տեսակետը, քանի որ ևս մեկ անգամ հաստատում եմ, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կուսակցություն է և համախմբված է իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ: Որևէ մեկին կպցնել կուսակցությանն անտեղի եմ համարում»: