Home / Հայաստան / Գորբաչյովը մեղադրել է Պուտինին մեծամտության մեջ

Գորբաչյովը մեղադրել է Պուտինին մեծամտության մեջ

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչյովը մեղադրել է Ռուսաստանի գործող կառավարությանը ընտրողների նկատմամբ արհամարհանքի մեջ:

Երկուշաբթի Գորբաչյովը քննադատել է վարչապետ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, համաձայն որի ինքը Դմիտրի Անատոլևիչի հետ կքննարկի և երկուսով կորոշեն, թե ով իր թեկնածությունը կառաջադրի 2012 թվականի նախագահական ընտրություններին:

Ըստ Գորբաչյովի` այս հայտարարությունը ցույց է տալիս իշխանությունների մեծամտությունն ու անհարգալից վերաբերմունքը ընտրողների նկատմամբ:

«Ինչ է, ուրիշներն անգամ իրավո՞ւնք չունեն թեկնածություն առաջադրել»,-հայտարարել է Գորբաչյովը:

ԽՍՀՄ նախկին նախագահը խորհուրդ է տվել նրանց, ովքեր քաղաքական գործընթացների մեջ են կամ ձգտում են իշխանության մի փոքր ավելի համեստ  լինել` միաժամանակ խոստովանելով, որ ժամանակին իրեն կործանել է հենց մեծամտությունը: