Home / Հայաստան / Ժիրինովսկին առաջարկել է Քադաֆիին տեղափոխվել Մոսկվա

Ժիրինովսկին առաջարկել է Քադաֆիին տեղափոխվել Մոսկվա

Լիբիայիում սրվող հեղափոխական իրավիճակի կապակցությամբ ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին տեղափոխվել Մոսկվա:

Ժիրինովսկու խոսքով` «Լիբիայի առաջնորդը շատ բան է արել իր երկրի զարգացման համար, սակայն հիմա ժամանակն է զարգացման այլ ուղի ընտրելու համար»:

«Հասկացեք, փոփոխությունները անդառնալի են, և հիմա ամենակարևորը ամեն գնով երկրում բռնությունը դադարեցնելն է: Մտածե՛ք ձեր երկրի ապագայի մասին: Հրաժարվե՛ք ժողովրդի կամքը ճնշելու անպտուղ փորձերից»,-Լիբիայի առաջնորդին խորհուրդ է տալիս Ժիրինովսկին:

«Ես առաջարկում եմ Ձեզ տեղափոխվել Մոսկվա մշտական բնակության նպատակով, հրավիրում եմ անկեղծորեն որպես թանկագին հյուրի»,- ասվում է հաղորդագրության մեջ: