Home / Հայաստան / Հայաստանում մի շարք ճանապարհներ շարունակում են փակ մնալ

Հայաստանում մի շարք ճանապարհներ շարունակում են փակ մնալ

Այսօր ձյան պատճառով Հայաստանում փակ են մի շարք ճանապարհներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: Հատկապես վատ է ճանապարհների վիճակը Արագածոտնի մարզում, որտեղ փակ են բոլոր միջհամայնքային ճանապարհները, բացի Արագած, Արա, Շենավան, Ծաղկաշեն, Վարդենուտ գյուղերի ճանապարհներից:

Տավուշի մարզում փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը, Գեղարքունիքի մարզում Մադինայի և Վերին Գետաշենի ճանապարհը, իսկ Շիրակի մարզում Ձորաշեն,Աղվորիկ և Սարգյուղ գյուղերի ճանապարհը: