Այսօր վաղ առավոտյան` 04:00-ին, կյանքի 67-րդ տարում մահացել է քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Քանդակագործը վերջին երկու օրվա ընթացքում գտնվում էր վերակենդանացման բաժնում:
Բեջանյանը բազմաթիվ քանդակների հեղինակ է, որոնցից ամենահայտնին Երևանի կենտրոնում Կարապի լճի մոտ գտնվող Առնո Բաբաջանյանի արձանն է:
Դավիթ Բեջանյանը երգչուհի Էմմիի հայրն է և երգչուհի Նադեժդա Սարգսյանի ամուսինը: