Home / Հայաստան / Ռուսաստանն աշխատելու է Հայաստանի ապաարգելափակման ուղղությամբ

Ռուսաստանն աշխատելու է Հայաստանի ապաարգելափակման ուղղությամբ

Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ապաարգելափակման քաղաքականության ուղղությամբ` ելնելով այն հանգամանքից, որ «հարուստ և տնտեսության ոլորտում համագործակցող մարդիկ միմյանց հետ ավելի շուտ կպայմանավորվեն, քան աղքատներն ու համագործակցային հարաբերություններ չունեցողները»:

Այս մասին Vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար` Սերգեյ Մարկովը:

Նրա խոսքով` Մոսկվան ընթացիկ տարում կշարունակի աշխատել «տարածաշրջանում արտաքին խաղորդների դերի չավելացման» ուղղությամբ:

«Մինչ այժմ, Հարավային Կովկասում այնպիսի ուժերի դերը, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրամիությունը, ապակառուցողական էր: Նրանք հետևյալ քաղաքականությունն են վարում` «որքան վատ է Ռուսաստանի համար, այնքան լավ է մեզ համար»»,-նշել է պատգամավորը:

Մարկովը վստահություն է հայտնել այն, որ երբ ԱՄՆ-ն հեռանա Հարավային Կովկասի տարածաշրջանից, որոշակի վակուում կստեղծվի:

«Այսօր, ցավոք սրտի, ոչ Ռուսաստանը, ոչ Եվրամիությունը բավարար քաղաքական, ֆինանսական, ինտեգրացիոն ռեսուրսներ չունեն այդ բացը լրացնելու համար: Իսկ վակուումը, ամերիկացիների հեռանալու դեպքում կհանգեցնի քաոսի, այդ թվում և Հարավային Կովկասում»,-եզրափակել է պատգամավորը: