«Կեղծ, պիղծ, անպտղաբեր պսակադրություն»: «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում կոալիցիոն հուշագիրն այսպես է բնութագրել Հայաստանի մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
Մարքսիստի կարծիքով` այս «խաղում» ԲՀԿ-ն գործում է ատոմային ռումբի հոր` Օպենհեյմերի սկզբունքով` «փոխվում են ժամանակները, փոխվում են տերերը»: «ԲՀԿ-ն, առաջին հերթին, նպատակ է հետապնդում իր կալվածքները, ունեցվածքը, անշարժ և շարժական գույքը, հաստատուն ու փոփոխական կապիտալը փրկելու կուլակաթափությունից, պահպանելու և բազմնապատկելու», – ասել է Հակոբյանը: Իսկ թե ինչքան ժամանակ ԲՀԿ-ն կպահպանի իր հավատարմությունը` մարքսիստը պատասխանում է. «Մինչև աքլորականչ 10 անգամ կարող է ուրանալ իր նոր տիրոջը»:
Իսկ ինչ վերաբերում է թագավորական կողմին` Սերժ Սարգսյանին, Դավիթ Հակոբյանը համոզված է, որ վերջինս նպատակ է հետապնդում ամեն գնով պահպանելու գահը, այլ ոչ` ժողովրդին «կենսաբանական գենոցիդի» աղետից փրկելու. «Սա պետության կազմալուծման շատ վատ ախտանիշ է: Իշխանամոլության մոլուցքը հասել է այն աստիճան, որ մինչև 2018 թիվն անգամ ուզում են գահը հափշտակել` իրենց համար դարձնելով Մավսոլիզի դամբարան»: