Փետրվարի 21-ին ժամը 18.40-ին Արմավիրի մարզի Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկրար վարչության փրկարար ջոկատը:
Ճանապարհին բախվել են «ԳԱԶ 24-10» մակնիշի 68 ՌՏ 863 պետհամարանիշով և «ՎԱԶ 21112» մակնիշի 08 ԼՕ 647 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների տեղ հասնելը տեղի ուժերով «ՎԱԶ 21112» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել 1986թ. ծնված Վալերիկ Տոնոյանի, 1986թ. ծնված Կարեն Համզյանի և «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայից 1961թ. ծնված Մանուկ Մարգարյանի դիակները, ինչպես նաև տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 1986թ. ծնված Արթուր Մարտիրոսյանը և 1967թ. ծնված Արթուր Միրզոյանը, որոնք տեղափոխվել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց:
Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվել է կայուն ծանր: