Նոր Զելանդիայի հարավային հատվածում երեքշաբթի 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի զոհ են դարձել նվազագույնը 65 մարդիկ: Այս մասին հաղորդել է երկրի վարչապետ Ջոն Քեյը:
Սեյսմիկ ծառայության աշխատակիցների տվյալների համաձայն, եկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի` մեծությամբ երրորդ քաղաքի` Քրայսթչըրչի մոտակայքում: Ստորգետնյա ցնցումների օջախը 4 կմ խորության վրա է եղել:
Քաղաքում քանդվել են մի շարք շինություններ, որոշ հատվածներ անպիտան են դարձել բնակության համար: Փրկարարները հաղորդում են, որ փլատակների տակ դեռևս տասնյակ մարդիկ կան: