«Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բողոքել է, թե ոմանք իր դեմ հոդվածներ են պատվիրում` ակնարկելով նախագահական նստավայրը:
«Ոմանք էլ ասում են` դու ես իրենց դեմ հոդվածներ գրել տալիս, Հովիկ», – հակադարձել է Սերժ Սարգսյանը: Աբրահամյանը հայտարարել է, թե ինքը որևէ մեկի դեմ գրել չի տալիս, նման բան չկա: Ինչին ի պատասխան` Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Դե, եթե դու նման բան չես անում, ուրեմն իրենք էլ չեն անում, Հովիկ»: