Այսօր Ջավախքում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 02:20-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդա քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք, և Ֆոկա բնակավայրից 3 կմ հեռավորության վրա: Զոհեր և ավերածություններ չկան, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: