«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր աղջկան ցանկանում է երգչուհի դարձնել:
Ամբողջ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի 22-ամյա դուստրը որոշել է մտնել շոու-բիզնես: Վերջերս Աբրահամյանները եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ նրա աղջնակը ցանկություն է հայտնել ձայնասկավառակ թողարկել: Պրոդյուսերական որոշ հեղինակավոր կազմակերպություններ, սակայն, հրաժարվել են զբաղվել Աբրահամյանի դստեր ձայնասկավառակի թողարկմամբ այն պարզ պատճառով , որ նա շատ հեռու է երգարվեստից` ոչ ձայն ունի, ոչ էլ բեմական համապատասխան արտաքին : Բոլոր դեպքերում շուտով կլսենք Աբրահամյանի դստեր կատարումները: Օրաթերթի տեղեկություններով, Արա Աբրահամյանը աղջկա արտաքինի վրա աշխատելու համար «վարձել» է իր սեռական կյանքը լավագույնս ներկայացնող համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանի բժիշկ-կոսմետոլոգին: