Facebook սոցիալական կայքը գործի է դրել Breakup Notifier ծառայությունը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ընտանեկան կարգավիճակի փոփոխության մասին տեղեկացնել ընկերներին, հաղորդում է NYDaily News-ը:
Հաշված օրերի ընթացքում ծառայությունը բեռնել են մոտ 100 հազար օգտատերեր:
Առաջին 24 ժամվա ընթացքում «Բաժանումների հայտարարություն» ծառայությունը առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Բելգիայի քաղաքացիների մոտ:
Ծառայության ստեղծող Դեն Լյովենհերցը պատմել է, որ ի սկզբանե “Breakup Notifier”-ը ստեղծվել էր որպես կատակ: «Ես չէի էլ կարծում, որ դա լուրջ կընկալվի: Սկզբում Facebook-ում մի քանի ընկերներիս ուղարկեցի, այնուհետև իսկական պայթյուն տեղի ունեցավ: Ծառայությունը սկսեց ակտիվորեն տարածվել», նշում է ծրագրավորողը: