Նախօրեին, ուշ երեկոյան Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ մի քանի երիտասարդ մոտեցել են ռուսաստանցիգործարար Արամ Քոչարյանին, ով Հայաստանում մի շարք ձեռնարկություններ ունի, մասնավորապես` շշի արտադրության գործարան, և ասել են, որ մի քանի հոգի ուզում են տեսնել նրան: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Արամ Քոչարյանին նստեցրել են ավտոմեքենա և տարել մի վայր, որտեղ նրան էին սպասում հայաստանցի հայտնի «օրենքով գողեր»` Զապը և Օշականցի Գևորիկը, ինչպես նաև Գևորիկի եղբայր Հայկը: Քրեական աշխարհի պարագլուխները Արամ Քոչարյանից պահանջել են իրենց փոխանցել նրա սեփականությունը հանդիսացող որոշ ձեռնարկություններ, այդ թվում` Հայաստանում նրան պատկանող շշի արտադրության գործարանը` դրա համար տալով շատ քիչ ժամանակ: Մեր աղբյուրները հայտնում են, որ «բանակցությունները» դեռ շարունակվում են…