Փետրվարի 23-26-ը ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Բ. Ստայնբերգը կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ալբանիա և Բոսնիա: Կովկասյան երեք երկրներ այցի ընթացքում պետքարտուղարի առաջին տեղակալ Ստայնբերգին կուղեկցի Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Հ. Գորդոնը, իսկ Ալբանիա և Բոսնիա այցի ընթացքում` Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմ Քանթրիմանը:
Բոսնիայում կշեշտադրվի տեղական ընտրությունների կարևորությունը Ալբանիայում ստեղծված քաղաքական փակուղուց դուրս գալու հարցում և գլխավոր դատախազի դերը` հունվարի 21-ի դեպքերի հետաքննության հարցում: Բոսնիայում հանդիպումներ կլինեն կառավարության ու քաղաքական առաջնորդների հետ` հորդորելու այնպիսի կառավարության շուտափույթ ձևավորումը, որը կարող է առաջընթաց գրանցել եվրոպական ու եվրոատլանտյան բարեփոխումների օրակարգում: