Հայտնի հեռուստահաղորդավարուհի, հայկական արմատներ ունեցող Թինա Կանդելակին, պարզվում է, որոշել է լրջորեն զբաղվել քաղաքականությամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Հիմա նա անգամ հրաժարվում է մեծ համերգներ կամ կորպորատիվ միջոցառումներ վարել: Կանդելակին մերժել է նաև «Տաշիր» ամենամյա երաժշտական մրվանակաբաշխությունն այս տարի վարելու առաջարկը: «Երկար բանակցություններից հետո մենք հասկացանք, որ Թինան շատ լուրջ ուզում է զբաղվել քաղաքականությամբ», – լրագրողներին տեղեկացրել է «Տաշիր մեդիա» ընկերության գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը:
«Հայ հանդիսատեսը շուտով կլսի այդ մասին», – խոստացել է Սաղաթելյանը և կատակով ավելացրել. «Նա հրաժարվել է և ուզում է դառնալ նախագահ, հիմա մնում է հասկանանք` Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի»: