«Առավոտ» օրաթերթը զրուցել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի բարեգործական «Լինսի» հիմնադրամի գործունեությունը համակարգող Հարութ Սասունյանի հետ` անդրադառնալով Քըրքորյանի` հիմանդրամը փակելու որոշմանը: Հիշեցնենք, որ «Լինսի» հիմնադրամը տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրեր էր իրականացնում նաև Հայաստանում:
– «Լինսի հիմնադրամի փակումը մի տեսակ անակնկալ էր շատերի համար, ոմանք քաղաքական ենթատեքստ տեսան դրանում: Ձեր տեղեկություններով, ինչո՞ւ փակվեց հիմնադրամը:
– Այդ հարցը պետք է ուղղել պարոն Քըրքորյանին: Ես իրավունք չունեմ իր անունից խոսելու, բայց կարող եմ Ձեզ ասել, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ կամ մտադրություն չկար իր որոշման մեջ: Պարոն Քըրքորյանը միշտ էլ մտադրել էր մի օր փակել իր բարեսիրական հիմնադրամը: Պետք է նկատի ունենալ իր առաջացած տարիքը, շուտով 94 տարեկան կդառնա:
Մեկնաբանություններ են արվում, որ Հայաստանի համար ուղարկված գումարներն այստեղ «Կերել են» , այսինքն` իրենց նպատակին չեն ծառայել: Դուք այս մասին տեղեկություններ ունե՞ք:
– Այդպիսի ամբաստանությունները զուրկ են որևէ ճշմարտությունից, և թելադրած են ներքին քաղաքական պայմաններից: «Լինսին» չի կարող մասնակից դառնալ նման քաղաքական պայմանների: