Պեկինի բնակիչը մահացել է ինտերնետ-սրճարանում գրեթե մեկ ամիս «համացանցում» անցկացնելուց հետո:
33-ամյա գործազուրկ տղամարդը մահացել է երկուշաբթի: Ինչպես հաղորդել են հաստատության աշխատակիցները, տղամկարդը չի լքել սրճարանը 27 օր շարունակ:
«Նա անգամ ամանորյա տոներն է անցկացրել համակարգչի դիմաց»,- գրում է պարբերականը: Մահվան պատճառները չեն հաղորդվում:
Ինչպես պատմել են հաստատության մշտական հաճախորդները, նրանք ամեն օր տեսել են տղամարդուն սրճարանում, որտեղ նա «քնում էր և սնվում»:
Ներկայումս ինտերնետ-սրճարանը, որը գործում էր ապօրինի, փակված է ստուգումների պատճառով: