Home / Հայաստան / Հազարավոր մարդիկ դուրս են գալիս ցույցի Հնդկաստանում

Հազարավոր մարդիկ դուրս են գալիս ցույցի Հնդկաստանում

Այսօր վաղ առավոտյան հազարավոր մարդիկ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում հավաքվել են սննդամթերքի գների բարձրացման և գործազրկության դեմ ցույցի:

Կարմիր դրոշներ թափահարելով` ցուցարարները երթով անցել են մայրաքաղաքի փողոցներով` կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը:

Բողոքի ակցիան կազմակերպած արհմիությունների ներկայացուցիչները վկայում են, որ այսօր հրավիրված հանրահավաքին մասնակցելու է մոտ 40 հազար մարդ, ովքեր երթով հասնելու են երկրի խորհրդարան:

Այսօր Դելիում անվտանգության խստացված միջոցառումներ են իրականացվում: Հազարավոր ոստիկաններ փորձում են վերահսկել իրավիճակը: