Home / Հայաստան / Մոսկվայում հյուսիսկովկասցիների մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ

Մոսկվայում հյուսիսկովկասցիների մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ

Մոսկվայի հարավ-արևելյան հատվածում երթուղային տաքսում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մեկ տղամարդ դանակահարվել է, հաղորդում է vesti.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Վասիլցովսկի Ստան փողոցի վրա: Երթուղային տաքսում վիճաբանություն է սկսվել հյուսիսկովկասցիների և այլ ուղևորների միջև: Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ տղամարդկանցից մեկը դանակի հարված է ստացել: