Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը գլխավորել է ռուսական ԶԼՄ-ների ամենահայտնի տղամարդկանց վարկանիշային աղյուսակը: Աղյուսակի ցուցիչի համաձայն` Մեդվեդևը առաջ է անցել վարչապետ Վլադիմիր Պուտինից ավելի քան մեկուկես անգամ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները` հղում կատարելով «Медиалогия» ընկերության տվյալներին:
Պուտինը, իր հերթին, առաջ է անցել երրորդ տեղը զբաղեցրած Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից: Ուկրաինայի առաջնորդին հաջորդում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Ամենայն Ռուսյո Պատրիարք Կիրիլը 13-րդ տեղն է զբաղեցրել:
Վարկանշային աղյուսակը կազմվել է 5300 լրատվական միջոցների տվյալների վերլուծության հիման վրա: Հաշվարկվել է ԶԼՄ-ներում տվյալ անձի անվան հիշատակության հաճախականությունը, այդ հիշատակումների որակն ու բնույթը, ազդեցությունը ԶԼՄ-ների վրա և այլ հանգամանքներ: Հետազոտություններն անցկացվել են 2010 թվականի հունվարից մինչ դեկտեմբեր: