Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր կոչ է արել Եվրամիությանը «անհապաղ և հստակ» պատժամիջոցներ կիրառել Լիբիայի նկատմամբ, հաղորդում է AFP-ն:
Սարկոզին, մասնավորապես, առաջարկել է դադարեցնել տնտեսական համագործակցությունն այդ երկրի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հակակառավարական ցույցերի ընթացում մահացել են մոտ 800 հոգի: