Home / Հայաստան / 2010-ին ավիավթարների թիվը նվազել է, զոհերինը` ավելացել

2010-ին ավիավթարների թիվը նվազել է, զոհերինը` ավելացել

2010 թվականին ավելի հազվադեպ են ավիավթարներ տեղի ունեցել, քան երբևէ, ասված է Օդային փոխադրումների միջազգային ասոցիացիայի (IATA) նախագահ Ջովաննի Բիզինյանիի ամենամյա զեկույցում, հաղորդում է AFP-ն:

Նրա խոսքով` անցյալ տարի 1,6 մլն թռիչքներին բաժին էր ընկել 1 վթար, մինչդեռ 2009-ին այդ ցուցանիշը կազմում էր 1/1,4 մլն-ի:

IATA-ի տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ 94 ավիավթար է տեղի ունեցել, որոնցից 23-ի հետևանքով գրանցվել է 786 մահվան դեպք: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին ավիավթարների պատճառով զոհվել է 685 մարդ: