Վրացական ոստիկանությունը ավարտել է «Իմեդի» հեռուստաընկերության ականազերծումը: Ինչպես հաղորդում է GHN-ը` հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին, հեռուստաընկերության մուտքի մոտ 3 ռումբ է տեղադրված եղել: Պայթուցիկները գտնվել են հյութի համար նախատեսված տարաների մեջ:
Սակայն անհայտ պատճառներով պայթուցիկ սարքերը գործի չեն դրվել:
Պայթուցիկների գտնվելու վայրի մասին հաղորդել է նախկինում իրականացրած ահաբեկչությունների արդյունքում ձերբակալված Գոգիտա Արկանիան:
Աբխազիայի Գալսկի շրջանում ապրող քաղաքացիների մի խումբ ձերբակալվել է ահաբեկչության իրականացման կասկածանքով, որը ենթադրաբար պատվիրել է մայոր Եվգենի Բորիսովը, ով ծառայել է Աբխազիայի ռուսական ռազմական զորաբաժնում: