Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի անձնական օդաչուն, ով Նորվեգիայի քաղաքացի է, վերջերս երկրում ծավալվող զանգվածային ցույցերի պատճառով փախել է Եվրոպա: Օդաչուն կնոջ և դստեր հետ մեկնել է Վիեննա, հաղորդում է TV2 հեռուստաալիքը:
Ավստրիայի մայրաքաղաք ժամանելուն պես Բիրգեր Յոհանսենը պատմել է, որ չի ցանկացել մնալ Լիբիայում, քանի որ իրավիճակը շատ էր թեժացել: «Ես հերոս չեմ, այդ իսկ պատճառով որոշել եմ տուն վերադառնալ», Յոհանսենի խոսքերն է մեջբերում է РБК-ն:
Յոհանսենը հայտարարել է, որ տուն վերադառնալուն պես կպատմի, թե ինչպես էր աշխատում Քադաֆիի համար, ինչպես նաև խոստացել է պատմել բռնապետի անձնական կյանքի մանրամասները: Իսկ առայմ նա սահմանափակվել է միայն այն հայտարարությամբ, որ Քադաֆիից ոչ մի վատ բան չի տեսել, «Ինձ հետ նա միշտ շատ քաղաքակիրթ է վարվել»,- հայտարարել է նա: