«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չի փոխվել: Կարծում եմ, որ 2011-ին մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,- day.az-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավոր Յաշար Էրյիլմազը:
Լրագրողի հարցին, թե ինչպես է պատգամավորը պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումը, Էրյիլմազը պատասխանել է, «Թուրքիան ջանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ, բայց միաժամանակ կիսում է Ադրբեջանի խնդիրները»: