Ղարաբաղին ուղղված Ադրբեջանի սպառնալիքների հետևում կանգնած է ՆԱՏՕ-ն, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները» թեմայով առցանց կոնֆերանսի ընթացքում հայտարարել է քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում երկակի ստանդարտներ են գործում, և հակամարտությունը չափից շատ է ձգձգվում: Ռուսաստանը ստիպված է մանյովրել Հայաստանի և Ադրեբջանի միջև և միաժամանակ շնորհներ տրամադրել երկուսին էլ:
«Այստեղ անհասկանալի է Ղարաբաղում հայերի ցեղասպանության ապացուցված փաստի հարցում Արևմուտքի դիրքորոշումը: Անհասկանալի է, թե ինչու է նույն հարթության վրա դրվում Հայաստանի ժողովրդավարական ռեժիմը, իսկ մյուսին` Ղարաբաղի բռնապետական իշխանությունը»,- նշել է Ալեքսանդրովը:
Ադրբեջանի կողմից սպառնալիքներն ընդամենը Հայաստանի վրա ազդելու միջոց են, կարծում է Ալեքսանդրովը: Իսկ հակամարտության կարգավորման երկարաձգումը, նրա կարծիքով, շահավետ է, նախևառաջ, Արևմուտքի համար:
«Եթե պարտվել ես, փոխզիջումների գնա: Իսկ Ադրբեջանը` գործնականում պարտված կողմը, փորձում է ստիպել Հայաստանին զիջումների գնալ: Սրա հետևում կանգնած է Արևմուտքը, մասնավորապես, ՆԱՏՕ-ն»,- Ալեքսանդրովի խոսքերն է փոխանցում «Аргументы и факты» պարբերականը:
«Հյուսիսատլանտյան դաշինքին Ադրբեջանը պետք է որպես անդրկովկասյան «միջանցք» դեպի Կասպյան տարածաշրջան: Վրաստանին հաջողվել է ստիպել անդամագրվել ՆԱՏՕ-ին, իսկ Ադրբեջանը դեռևս տատանվում է: Դե ՆԱՏՕ-ն էլ Ադրբեջանին ճնշելու ձև է գտել: Եվ այդ ճնշման գործիքը Ղարաբաղն է»,- կարծում է փորձագետը: