Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերացնել 13 տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքում մահապատժի կիրառումը, հաղորդում է AFP-ն: Բացի դրանից, Չինաստանում մահապատիժ չի կիրառվի 75-ն անց հանցագործների նկատմամբ:
Մինչ այդ մահապատժի ենթակա հանցագործությունների ցուցակը բաղկացած էր 68 կետից: Այժմ հանցագործությունների ցուցակից հանվել են ոսկու և մշակութային արժեքների դուրս բերման, հարկերից խուսափելու նպատակով փաստաթղթերի կեղծման և մի շարք այլ հանցագործությունների դեպքում մահապատժի կիրառումը: Այդուհանդերձ, կոռումպացված պաշտոնյաները դեռևս կարող են մահապատժի ենթարկվել:
Օրենսդրության մեջ բարեփոխումները կապված են դատական համակարգը ավելի մարդասիրական դարձնելու մտադրության հետ:
Չինաստանը մտնում է այն երկրների ցուցակի մեջ, որտեղ առավել հաճախ են իրականացվում մահապատիժներ: Համաձայն 2010-ի օգոստոսին հրապարակված տվյալների` կես տարում Չինաստանում գլխատվել են ավելի քան 5000 մարդ: