Աշխատանքային այցով այսօր Սանկտ Պետերբուրգ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Սարգսյանը և Մեդվեդևը բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված համագործակցությունը: Նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել` տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին: