Home / Հայաստան / Քադաֆիի որդին անցել է ընդդիմության կողմը. իրանական ԶԼՄ-ներ

Քադաֆիի որդին անցել է ընդդիմության կողմը. իրանական ԶԼՄ-ներ

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սայֆ ալ Արաբը (չշփոթել Սայֆ ալ Իսլամի հետ, ով հիմնականում ղեկավարում է Քադաֆիի կողմնակիցների գործողությունները), անցել է ընդդիմադիրների կողմը, հաղորդում է իրանական PressTV-ն:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն` Սայֆ ալ Արաբը Քադաֆին փետրվարի 24-ին միացել է Բենղազիի ցուցարարներին: Լիբիայի` մեծությամբ երկրորդ քաղաք Բենղազին արդեն մի քանի օր է` գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ:

Իրանական հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ Սայֆ ալ Արաբը հասկացնել է տվել, որ իր հայրը պաշտոնանկության անխուսափելիության դեպքում ինքնասպանության կամ դեպի Հարավային Ամերիկա փախուստի տարբերակներն է դիտարկում:

Քադաֆիի որդու այս քայլի մասին այլ աղբյուներ տեղեկություններ չեն հաղորդում: