Ֆրանսիական Christian Dior նորաձևության տան արտ-տնօրեն, բրիտանացի դիզայներ Ջոն Գալյանոյին ձերբակալել են Փարիզում: Ինչպես հաղորդում է AFP-ն` հղում կատարելով տեղի ոստիկանությանը, դիզայները ձերբակալվել է հակասեմիտական արտահայտությունների և ենթադրյալ հարձակման համար:
Գործակալության աղբյուրի համաձայն` միջադեպը տեղի է ունեցել Սենայի ափին գտնվող Մարե շրջանի սրճարաններից մեկում: Ոստիկանությունը ձերբակալել է դիզայներին նրանից հետո, երբ վերջինս վիրավորել է սրճարանում նստած զույգին: Իսկ թե ինչն է դրդել դիզայներին ոչ պատշաճ արտահայւտություն անել զույգի հասցեին, չի հաղորդվում:
Ներկայումս 50-ամյա Ջոն Գալյանոյին բաց են թողել մինչ նրա նկատմամբ պաշտոնական մեղադրանքի առաջադրումը: