Պատգամավոր Տիգրան Արզաքանցյանցից հետո «Երկիր» օրաթերթին որոշել է դատի տալ գրականագետ Աբգար Ափինյանը: Այս մասին գրում է «Երկիրը»:
Խոստումն այս մարդը հրապարակել է ուրբաթ օրվա «Իրավունք» թերթում: Կարծում է` իր հանդեպ կեղծիք ու վիրավորանք ենք թույլ տվել: Մինչդեռ, ընդամենը մի քանի բնորոշումներով համեմված լուր էինք տպագրել առ այն, որ Աբգարը վերջերս հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանին և մշակույթի փոխնախարար դառնալու ցանկություն հայտնել: Կյանքը հետաքրքիր է դառնում: Բայց տհաճ: Չէ՞ որ կարևոր է, թե ինչպիսի մարդու հետ ես գործ ունենում, ում հետ ես առնչվում: Թեկուզև դատարանում: