Փետրվարի 25-ին Վաշինգտոնի տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացրել են բողոքի բազմամարդ ցույց` ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի:
Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը և բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը, հավաքվել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև, զինված պաստառներով և կարգախոսներով, պահանջում էին դատապարտել Սումգայիթի ոճիրը:
Ցուցարարները վանկարկում էին, որ չկա վաղեմության ժամկետ մարդկության դեմ գործած հանցագորությունների համար, անհարժեշտ է պատժել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի կոռումպացված և բռնապետական ռեժիմի սպառազինումը, հարգել ԼՂՀ ժողովրդի ազատ և անկախ ապրելու ընտրությունը, հայտնում են հայկական ԶԼՄ-ները: