Home / Հայաստան / Ապակե աշխատասենյակները կօգնեն պայքարել կոռուպցիայի դեմ

Ապակե աշխատասենյակները կօգնեն պայքարել կոռուպցիայի դեմ

Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պաշտոնյաներին ապակե կաբինետներում կնստացնեն: Նման միջոցառումներ կձեռնարկվեն քաղաքային վարչություններում, որտեղ, ըստ ուկրաինական ղեկավարության, կոռումպացված պաշտոնյաները ամենամեծ թիվն են կազմում: Հենց նրանք են շփվում գործարարների հետ և վերջիններիս բազմապիսի արտոնագրեր տալիս, հաղորդում է РСН-ը:

Այժմ գործարարների և պաշտոնյաների շփումը կտեղափոխվի հատուկ հաստատություն, որտեղ «ազգի ծառան» կնստի  ապակե միջնապատի հետևում: Միևնույն ժամանակ, պաշտոնյայի գործողությունները կհսկեն երկու տեսախցիկներ:

Առաջին անգամ նման կենտրոն կբացվի  Խարկովում: